Տրանսպորտային Բեռնափոխադրումներ

Տրանսպորտային բեռնափոխադրումները ունեն մի շարք առավելություններ․

  • այն թույլ է տալիս հասցնել բեռը կոնկրետ նշված վայրը,
  • հաճախորդին մեքենան կարող է տրամադրվել վերջինիս համար հարմար ժամի (ի տարբերություն օդային և ծովային բեռնափոխադրումների),
  • տրանսպորտային բեռնափոխադրումները թույլ են տալիս ընտրել մեզ համար բեռը հասցնելու ամենահարմար և կարճ ճանապարհը:

Այս առավելությունները հիմնականում կարևոր են հեռավոր տարածություններ բեռնափոխադրումներ իրականացնելիս:

Ստորև ներկայացնում ենք բեռնափոխադրման ողջ գործընթացը.

 

  • հայտի ընդունում
  • գնային հաշվարկ
  • պայմանագրերի կազմում
  • բարձում
  • բեռը նշված հասցեյով առաքում
  • բեռնաթափում
  • վճարում

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդ: Մենք կպատասխանենք բեռնափոխադրումներին վերաբերող ցանկացած հարցի: Մենք անպայման հաշվի ենք առնում հաճախորդի ցանկությունը մեքենայի ընտրության հարցում:

Բեռնափոխադրման արժեքի կազմումը իրականացվում է անհատական սկզբունքով: Մեզ մոտ գործող զեղչային ճկուն համակարգի շնորհիվ մենք միշտ պատրաստ ենք գնալու հաճախորդին ընդառաջ:

Բեռնափոխադրման իրագործումը ենթադրում է նաև հաճախորդի լիովին իրազեկումը մեքենայի վերաբերյալ: Բեռնափոխադրող մեքենայի գտնվելու վայրը և բեռի վիճակը ճանապարհի ցանկացած հատվածում: Այս հարցում ևս մենք, մտածելով մեր հաճախորդների հարմարավետության մասին, հնարավորություն ենք ընձեռում հսկելու մեքենաների տեղաշարժն իրենց իսկ գրասենյակից LOCATOR.AM նավիգացիոն համակարգ միջոցով, որը տեղադրված է մեր մեքենաներում:

Հավաստիացնում ենք, որ տրանսպորտային բեռնափոխադրում պատվիրելիս Ձեր բոլոր ցանկությունները հաշվի կառնվեն:

«Տրանս Լիդեր»-ը դինամիկ զարգացող ընկերություն է, որը ձգտում է առաջատար դիրք ամրապնդել բեռնափոխադրումների հայաստանյան շուկայում, ինչի մասին է խոսում ինքնին ընկերության անվանումը՝ «Տրանս Լիդեր»։

                                                                              ՄԵՔԵՆԱՆԵՐ

                                                                                    ՏԵՆՏ

Երեք մետր բարձրություն ունեցող տենտն ամենապահանջված մեքենաներից մեկն է համեմատաբար ավելի կարճ հեռավորությունների համար: Նախ և առաջ մեքենան հարմար է ցանկացած բեռ բարձելու համար՝ կապված այն հանգամանքի հետ, որ տենտը հեշտությամբ հանվում է, և սովորաբար բեռը տենտում մնում է չոր ցանկացած եղանակի:

                                                                               ՍԱՌՆԱՐԱՆ

Սառնարան-մեքենաներն ամենաժամանակակից տեխնոլոգիաներով զինված սառնարանային կիսակցասայլեր են, որոնք ունեն ջերմամեկուսիչ համակարգ և սառնարանային կայանք, որոնք թույլ են տալիս պահպանել նշված ջերմաստիճաղցնը ողջ ճանապարհի ընթացքում: Սառնարան-մեքենան անփոխարինելի է արագ փչացող ապրանքատեսակների համար: 

                                                                      ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԵՌՆԵՐ

Այս պահի դրությամբ բավականին պահանջված ծառայություն է հանդիսանում տրանսպորտային բեռնափոխադրման միջոցով իրականացվող հավաքական բեռների փոխադրումը: Բեռնափոխադրումների այս ձևն ունի իր բազմաթիվ առավելությունները: Այն շատ հարմար է փոքր ծավալով բեռներ փոխադրել ցանկացողների համար․ այս դեպքում պատվիրատուն ստիպված չէ ամբողջական մեքենա պատվիրել: Մենք պատրաստ ենք վերցնել անգամ ձեր ամենափոքր ծավալով բեռը:

Մենք Ձեզ համար կհաշվարկենք ցանկացած փոխադրման արժեք: Գնային հարցումները հայտի տեսքով դուք կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ trans.lider@inbox.ru, ինչպես նաև կապվել մեր մենեջերի հետ skype-ի միջոցով և նշված հեռախոսահամարներով՝ 010 40 10 40, 077 20 55 64։

Մենք կպատասխանենք Ձեզ հուզող ցանկացած հարցի: