Բեռի ապահովագրություն

Բեռնափոխադրումների անվտանգությունը դա ևս մեկ կարևոր հանգամանք է: Բեռնափոխադրման ընթացքում վտանգավոր և անկանխատեսելի երևույթների ի հայտ գալու հավանականությունը բավականին մեծ է: Բեռնափոխադրման ժամանակ բեռը կարող է վնասվել, ոչնչանալ կամ անհետանալ: Բեռների ապահովագրությունն էլ հենց նախատեսված է ցամաքային, երկաթուղային, ծովային և օդային ճանապարհներով փոխադրումների ընթացքում առաջացած վնասները, կորուստները փոխհատուցելու նպատակով: Ցանկության դեպքում մենք կատարում ենք բեռների ապահովագրություն, ինչը և երաշխավորում է բեռի անվտանգությունը բեռնափոխադրման ընթացքում: «Տրանս Լիդեր» ընկերությունը համագործակցում է առաջատար ապահովագրական ընկերությունների հետ, որոնք մեծ փորձ ունեն բեռնափոխադրողների ապահովագրության ոլորտում։

                                                                             ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

«Տրանս Լիդեր» ընկերությունը վտանգավոր բեռների փոխադրման համար օգտագործում է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ (ADR համակարգ) հատուկ փոխադրամիջոցներ: Հարկ է հիշել, որ վտանգավոր բեռների միջազգային ավտոփոխադրումների նկատմամբ ներկայացվում են հատուկ պահանջներ, դրանց փոխադրումը պետք է իրականացվի անվտանգության խստագույն կանոնների համաձայն: Ընկերությունն ունի անհրաժեշտ փորձ, տեխնիկա և վտանգավոր բեռների փոխադրման համար հատուկ վերապատրաստված վարորդներ: Փոխադրամիջոցը սարքավորված է ADR համակարգով` հակահրդեհային միջոցներով և համապատասխան նշաններով: ԱՊՀ երկրների տարածքում վտանգավոր բեռների միջազգային փոխադրումները, այդ թվում՝ արտահանվող-ներմուծվող և տարանցիկ ավտոբեռնափոխադրումները, իրականացվում են միջազգային կոնվենցիաներով հաստատված նորմերի և կանոնների պահպանմամբ: Բոլոր գործողությունները կատարվում են «Ավտոտրանսպորտային միջոցներով վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի ներքո և ՄԱԿ-ի «Վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ առաջարկությունների» համաձայն։ Ըստ վերոնշյալ փաստաթղթերում ամրագրված հատկանիշների՝ կատարվել է վտանգավոր բեռների դասակարգում, որն ուժի մեջ է մտել 2001թ. հուլիսի 1-ից: Համաձայն այդ դասակարգման՝ վտանգավոր բեռները բաժանվում են 9 դասի և մի քանի ենթադասի: Ամեն դասակարգի վտանգավոր բեռները, համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների, բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի։ Ըստ ՀՍՏ 19433-88՝ տարբերակվում են․

Դաս 1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ՝ պիրոտեխնիկ ազդեցության հանգման համար:

  • Ենթակարգ 1.1 - Զանգվածային պայթունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանք, երբ պայթունը վարկենապես ոչնչացնում է ամբողջ բեռը։
  • ենթակարգ 1.2 - Պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանք, որոնք մասամբ են պայթում։
  • ենթակարգ 1.3 - Պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանք, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթունի կամ դրա բացակայության դեպքում:
  • Ենթակարգ 1.4 - Պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանք, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթունի համար բռնկման և ընդունման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները:
  • Ենթակարգ 1.5 - Զանգվածային պայթունավտանգ նյութեր, որոնք սակավ զգայուն են, և դրանց այրվելը փոխադրման կամ ընդունման ժամանակ, դրանց՝ այրումից պայթելուն անցնելը քիչ հնարավոր է։
  • Ենթակարգ 1.6 - Արտադրանք, նյութեր, որոնք պարունակում են ոչ պայթուցիկ նյութեր, պայթունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածորեն չեն պայթում:

ԴԱՍ- Սեղմված գազեր, սառեցման հետևանքով ջրիկ դարձված և ճնշման տակ լուծվող, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին․

  • 3 кгс/смЧЗОО кПа)-ից վեր կամ հավասար գոլորշիների բացարձակ ճնշում,
  • 50C˚–ից ցածր կրիտիկական ջերմաստիճան:
  • ֆիզիկական հատկանիշների գազերը բաժանվում են`
  • սեղմված՝ 10С˚-ից ցածր կրիտիկական ջերմաստիճանով,
  • ջրիկ՝ 10С˚-ին հավասար, կամ բարձր կրիտիկական ջերմաստիճանով, բայց 70˚-ից ցածր,
  • ջրիկ, որոնց կրիտիկական ջերմաստիճանը ցածր կամ հավասար է 70C˚-ի,
  • ճնշման տակ լուծվող,
  • սառեցման արդյունքում ջրիկ դարձած,
  • հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր

Ենթակարգեր՝

 

  • ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր
  • ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր
  • ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր
  • ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր
  • ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն
  • ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր

ԴԱՍ 3 - Դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ հեղուկներ պարունակող նյութեր, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալոցում բռնկման ջերմաստիճան 61C˚ և ցածր:

Ø     Ենթակարգ 3.1 - Դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C˚, կամ հեղուկներ, որոնք ունեն բռնկման ջերմաստիճան այլ վտանգավոր հատկությունների համատեղման արդյունքում, բացի դյուրավառությունից:

Ø     Ենթակարգ 3.2 - Միջին բռնկման աստիճանով դյուրավառ հեղուկներն այն հեղուկներն են, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում -18C˚-ից մինչև +23C˚ է։

Ø     Ենթակարգ 3.3 - Բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներն այն հեղուկներն են, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C˚-ից 61C˚ է։

ԴԱՍ 4 - Դյուրավառ նյութեր (բացի պայթյունավտանգներից), որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով:

Ø      Ենթակարգ 4.1 - Դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ վառվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման) և ակտիվորեն վառվել:

Ø      Ենթակարգ 4.2 - Դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել:

Ø      ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր:

ԴԱՍ 5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտ անջատել թթվածին, օժանդակել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի:

Ø      Ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը:

Ø      Ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ ինչպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:

ԴԱՍ- Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել մահվան, թունավորման կամ հիվանդության` օրգանիզմի ներսում հայտնվելու կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում:

  • Ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու կամ մաշկի հետ շփման արդյունքում:
  • Ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:

ԴԱՍ 7 - Ռադիոակտիվ նյութեր՝ ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ:

ԴԱՍ 8 - Կծու և կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձերի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև կարող են հանգեցնել հրդեհների օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում:

  • Ենթակարգ 8.1 - թթուներ
  • Ենթակարգ 8.2 - ալկալիներ
  • Ենթակարգ 8.3 - տարբեր կծու և կոռոզիոն նյութեր

 

ԴԱՍ 9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ:

  • Ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր) :
  •  Ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են կծու և կոռոզիոն: